Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) հայտնում է , որ հինգ կազմակերպություն չի համապատասխանում օրենսգրքին: Խոսքը երեք ազգային կազմակերպությունների և երկու միջազգային ֆեդերացիաների մասին է: Թաիլանդի, ԿԺԴՀ-ի, Ինդոնեզիայի ազգային հակադոպինգային կազմակերպությունները, խուլերի բասկետբոլի և կշռաքարային սպորտի միջազգային ֆեդերացիաները չեն կատարել օրենսգրքի նոր տարբերակի կանոնները, որն ուժի մեջ է մտել 2021թ. հունվարի 1-ից:
Բելգիայի , Չեռնոգորիայի և Ռումինիայի ազգային կազմակերպությունները, ովքեր նախկինում այս ցուցակում էին, արդեն համապատասխանում են օրենսգրքին և պատժի չեն ենթարկվի: